«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին մեկնաբանել է «Յուվենտուսի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը (1:1):

«Ֆուտբոլում կան կանոններ, որոնք կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց ես հիմա չէի ցանկանա խոսել մրցավարության մասին, այլ կցանկանայի խոսել «Միլանի» հիանալի խաղի մասին, հատկապես դաշտի կենտրոնում։ Մարզչի ծրագիրը լավն էր, և նման խաղը մեզ վստահություն կհաղորդի։
«Ինտերից» կրած պարտությունից հետո թիմ կարող էր հուսահատվել, բայց դա տեղի չունեցավ։ «Յուվենտուսի» հետ պատասխան խաղում մեզ չեն կարողանա օգնել Իբրահիմովիչը, Հերնանդեսը և Կաստիլեխոն, բայց մենք ամեն դեպքում կհավաքենք 11 ֆուտբոլիստներին և կպայքարենք մինչև վերջ», — Մալդինիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

«Յուվենտուսի» և «Միլանի» միջև ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 4-ին:

Facebook Comments