Կատալոնական «Բարսելոնայ նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է ֆուտբոլում իր ապագայի մասին։

«Երբեմն ինձ հարց են տալիս Անգլիայի առաջնությունում աշխատելու մասին։ Ես ավելի շուտ կմեկնեի Ավստրալիա: Ֆուտբոլում կարիերան հավերժ չէ, այդ պատճառով պետք է օգտվել անծանոթ վայրերում ապրելու հնարավորությունից:

Տեսնենք, թե արդյունքում ինչով կզբաղվեմ։ Ես դեռ ոչ այնքան վաղուց, առանց աշխատանքի, այնպես որ դեռ չկան հստակ մտքեր ապագայի մասին. Հնարավոր է` մեկնեմ Արտասահման։ Ինձ դուր է գալիս տարօրինակ բաներ անել, այդ պատճառով ոչինչ չեմ բացառի, – մասնագետի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Հիշեցնենք, որ Վալվերդեն «Բարսելոնայից» հեռացվել էր 2020 թվականի հունվարի 14-ին:

Facebook Comments