Ջանլուիջի Բուֆֆոնը շարունակում է հանդես գալ «Յուվենտուսում», չնայած, որ նա արդեն 42 տարեկան է։ Բուֆֆոնը խոսել է Ռոնալդուի և Իբրահիմովիչի մասին, նաև ասել է իր «Յուվենտուս» վերադարձի պատճառը:

«Ես դեռ խաղում եմ, քանի որ հավատում եմ, որ կարող եմ դա անել ամենաբարձր մակարդակով։ «Յուվե» վերադառնալու նման իրավիճակները ինձ ավելի շատ մոտիվացիա են տալիս։

Ռոնալդուն անհավանական է։ Պետք է խոստովանեմ, որ «Յուվենտուս» վերադառնալու պատճառներից մեկը հենց նա էր։ Ամեն օր խաղալ ու մարզվել նրա հետ, դա ինչ-որ ֆանտաստիկ բան է։

Չգիտեի, որ Իբրահիմովիչը որակազրկված է։ Պետք է խոստովանեմ, որ ժպտում եմ, քանի որ այդքան շատ մարդիկ քննադատում էին նրան, երբ Զլատանը վերադառնում էր «Միլան»։ Բայց 38 տարեկանում նա ստիպում է իր հետ հաշվի նստել: Երբ խոսքը վերաբերում է խաղացողներին, նրանց պետք է վերլուծել անհատապես, այլ ոչ թե ծննդյան ամսաթիվը: Ես շատ ուրախ եմ Զլատանի համար, Նա անհավանական չեմպիոն է»,-ասել է Բուֆֆոնը:

Facebook Comments