«Բարսելոնայից» «Զենիթ» տեղափոխված Մալկոմը պատմել է կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսիի հետ փոխհարաբերությունների մասին:

«Մեսսի հետ շատ լավ հարաբերություններ են եղել: Դա ֆանտաստիկ, բացառիկ մարդ է: Ոչ միայն դաշտում, այլև սովորական կյանքում: Ես շատ ջերմ եմ վերաբերվում Լեոյին և նրա ընտանիքի բոլոր անդամներին: Նրանք հրաշալի մարդիկ են:

Մեսսիից ստացած ամենաթանկ խորհուրդը.
«Ինչ էլ որ լինի, միշտ հանգիստ մնա և ձգտիր ամեն օր ավելի լավը դառնալ», — ասել է Մալկոմը առաջնության թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:

Մալկոմը «Զենիթ» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2019 թվականի ամռանը: Բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը արժեցել է 40 միլիոն եվրո:

Facebook Comments