Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը վերջին շրջանում լավ մարզավիճակ է ձեռք բերել, թեև ընդամենը երեք գոլ է խփել մրցաշրջանում և քննադատության է ենթարկվել գրոհների ավարտից հետո թույլ խաղի համար:

«Ես հանգստություն եմ պահպանում և գիտեմ, որ որոշակի փուլում գոլերը կգան։ Ես ընդամենը 19 տարեկան եմ։ Իմ տարիքում Ռահիմ Ստերլինգը նույն ցուցանիշը ուներ։ Նա շատ գոլեր չի խփել, բայց այս մրցաշրջանում ինձ թվում է, որ նա ունի 15 կամ 16 գոլ կխփի։ Նա տարեցտարի առաջադիմում է:

Թիմում կան նաև այլ բրազիլացիներ՝ Մարսելոն,Կազեմիրոն, Էդեր Միլիտաոն և Ռոդրիգոն։ Մենք երիտասարդ ենք, բայց աջակցում ենք միմյանց։ Կարծիք կա, որ «Ռեալում» ամենադժվարը ոչ թե պարզապես այստեղ հայտնվելն է, այլ հարմարվելն ու կայունություն ձեռք բերելը։ Մենք բոլորս ունենք հավասարակշռված խաղային ժամանակ, բացառությամբ Կազեմիրոյի։

Facebook Comments