«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ Խակիմ Զիեշի լոնդոնյան թիմ տեղափոխվելը ամռանը չի ազդի Պեդրոյի և Վիլիանի պայմանագրերի կնքման համար ակումբի հետ:

«Արդյո՞ք տրանսֆերը նշանակում է, որ ֆուտբոլիստները կհեռանան։ Ոչ, դա այդպես չէ։ Այդ ֆուտբոլիստների հետ բանակցություններ են ընթանում։ Նրանք երկուսն էլ հաջող էին հանդես գալիս:

Մենք փորձել էինք տրանսֆերներ կատարել հունվարին, բայց դա անհնար էր։ Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է աշխատում հունվարյան պատուհանը:

Մենք պետք է հարգենք, որ լավագույն ֆուտբոլիստներով ակումբները ցանկանում են պահպանել իրենց առաջատարներին, և դա տեղի է ունեցել այս անգամ։ Բայց Զիեշի տրանսֆերը ձեռք է բերվել, և նա հաջորդ մրցաշրջանում կլինի թիմում։ Գոհ եմ դրանից»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Facebook Comments