Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Իսպանիայի ընթացիկ առաջնությունում չեմպիոնության պայքարի մասին: Մարզիչը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, կհաղթի Մադրիդի «Ռեալը»:

«Մադրիդյան» ակումբն այժմ շատ ուժեղ է:
«Ռեալը» կենտրոնացած է Իսպանիայի առաջնությունում հաղթելու վրա։ Կարծում եմ՝ նրանք ներկայիս խաղարկության ֆավորիտներն են», – Վալվերդեի խոսքը մեջբերում է «Cadena Cope» պարբերականը:

Հիշեցնենք, որ Վալվերդեն «Բարսելոնայից» հեռացվել էր 2020 թվականի հունվարի 14-ին ։

23 տուրից հետո «Ռեալը» հավաքել է 52 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը մրցաշարային աղյուսակում։ Մադրիդցիները երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային» գերազանցում են 3 միավորով:

Facebook Comments