«Բարսելոնան» և «Ռեալը» համատեղ աշխատում են ԱՄՆ-ում Էլ Կլասիկոն կազմակերպելու համար, հաղորդում է «ESPN»-ը։

Աղբյուրը պնդում է, որ Լաս Վեգասը և Լոս Անջելեսը նման հանդիպումներ անցկացման գլխավոր հավակնորդներն են:

«Բարսելոնան» և «Ռեալն» արդեն խաղացել են միմյանց դեմ ԱՄՆ-ում 2017-ին Մայամիի Չեմպիոնների միջազգային գավաթում: Այդ հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 3։2։

Facebook Comments