Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է ֆուտբոլի դաշտ վերադառնալու Էդեն Ազարի պատրաստակամությունը: Բելգիացին վնասվածքի պատճառով չի խաղացել նոյեմբերից։

«Մենք բոլորս գիտենք, թե որքան կարևոր է Ազարը, և հենց այդ պատճառով էլ մենք նրա տրանսֆերը գնել ենք: Նա հիանալի խաղացող է։ Մենք շատ ուրախ ենք, որ նա վերադարձել է:

Ազարը երեք ամիս չի խաղացել, և դա հեշտ չէ ։ Ամեն ինչ կախված կլինի խաղի տեմպից, բայց ֆիզիկապես նա լիովին մարզավիճակում է և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ։ Մենք գիտենք, թե որքան օգտակար կարող է լինել Էդենը: Դժվար էր նման խաղացողին մոտ երեք ամիս չունենալ: Նա նույնպես շատ ուրախ է վերադառնալու համար», – Ազարի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Փետրվարի 16-ին «Ռեալը» կխաղա
«Սելտայի» հետ։

Facebook Comments