Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն խոսել է ընթացիկ մրցաշրջանում մնացած հանդիպումներից:

«Հավատում եմ, որ մեր թիմն ի վիճակի է կատարել այս մրցաշրջանի խնդիրները՝ ավարտել առաջին քառյակում, որպեսզի կրկին մասնակցի Չեմպիոնների լիգային։ Եվ ինչու՞ մենք չենք կարող նվաճելել գավաթներ: Մենք դրա համար անհրաժեշտ ամեն ինչ ունենք։

Այս մրցաշրջանում մնացած հանդիպումները շատ կարևոր են, քանի որ շատ ակումբներ ցանկանում են հայտնվել Պրեմիեր լիգայի թոփ-4-ում։ Գիտենք, որ «Բավարիան» շատ լավ թիմ է, մենք պետք է պայքարենք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Եվ իհարկե, մենք հիշում ենք «Լիվերպուլի» մասին:
Անգլիայի գավաթը հրաշալի մրցաշար է: Սա ևս մեկ հնարավորություն է նվաճել գավաթներ: Մեզ սպասում ենք կարևոր հանդիպումներին, և մենք հույս ունենք, որ կկարողանանք լավ անցկացնել դրանք»,- Կանտեի խոսքը մեջբերում է «Goal»-ը:

Facebook Comments