«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է «Խետաֆեին» 2:1 հաշվով հաղթելուց հետո: Կատալոնական ակումբի գոլերից մեկն իր հաշվին գրանցեց Գրիզմանը։

«Մենք գիտեինք, թե որքան դժվար կլինի խաղալ «Խետաֆեի» դեմ։ Նրանք մեծ ճնշում են գործադրում և օգտագործում են բարձր պրեսինգ։ Նրանք հենց այնպես չեն զբաղեցնում երրորդ տեղը, բայց մենք պահպանում էինք սառնասրտությունը և փորձում էինք լավ խաղալ գնդակով։ Դժվար էր, բայց մենք դիմացանք ու հաղթեցինք։

Ես «Բարսելոնայում» եմ արդեն վեց ամիս, բայց մենք դեռ պետք է սովորենք։ Ես պետք է սովորեմ Մեսսիի շարժումները, իսկ նա պետք է սովորի իմ շարժումները։ Մենք վայելում համատեղ աշխատանքը, և այն դառնում է ավելի ու ավելի լավը: Ես շատ երջանիկ եմ և իսկապես վայելում եմ այստեղ խաղը», – Գրիզմանի խոսքը մեջբերում է «Goal»-ը:

Facebook Comments