«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից: Դրա պատճառը ակումբին Չեմպիոնների լիգայից հեռացնելն է։

«The Telegraph»-ի տվյալներով՝ «քաղաքացիների» ղեկավարությունն արդեն դիտարկում է իսպանացի մասնագետի փոխարինողի թեկնածությունները, մասնավորապես ցուցակում են Լոնդոնի
«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և «Լեսթերի» ներկայիս մարզիչ` Բրենդան Ռոջերսը:

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» 2 խաղով հեռացվել էր Եվրագավաթներից, ինչպես նաև պարտավորվել էր 30 միլիոն եվրո տուգանք վճարել ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումների համար:

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիին» մարզում է 2016 թվականից և իր աշխատանքի ընթացքում թիմը հասցրել է երկու անընդմեջ չեմպիոնությունների՝ 2017/18 և 2018/19 մրցաշրջաններում:

Facebook Comments