Բրազիլիայի հավաքականի լեգենդար պաշտպան Կաֆուն կարծում է, որ
«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ապագայում կարող է հաղթել «Ոսկե գնդակը»:

«Ալեքսանդր-Առնոլդը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է։ Նա տաղանդավոր է, ուժեղ, կարող է առաջ գնալ և օգնում է «Լիվերպուլին» գոլ խփել։ Եթե նա անի այն, ինչ անում է հիմա և չփոխի իր ոճը, ապա կկարողանա հաղթել «Ոսկե գնդակին»։ Նա դրա համար ամեն ինչ ունի։ Պետք է փոխել կարծիքը, որ այդ մրցանակը կարող է հանձնվել միայն հարձակողական ֆուտբոլիստներին», – Կաֆուի խոսքը մեջբերում է «Daily Mirror»-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա պաշտպանը 35 խաղում կատարել է 10 գոլային փոխանցում:

Facebook Comments