Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի «Բրեշիայի» դեմ Իտալիայի առաջնության 21-րդ տուրի խաղին: Պորտուգալացին չի հայտնվել «Ծեր սինյորայի» հայտացուցակում, որը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում:

Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ Մաուրիցիո Սարրին Ռոնալդուին հանգիստ է տրամադրել «Միլանի» դեմ գավաթային ծանր խաղից հետո։

Այս պահին «Յուվենտուսն» ու «Ինտերը» կիսում են Ա Սերիայի առաջատարի դիրքը: «Լացիոն» հետ է մեկ միավորով:

Facebook Comments