Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի տրանսֆերի հարցում:

«The Sun»-ի համաձայն՝ Արքայական ակումբը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստին 220 միլիոն եվրոյով:

Այս պահին Ստերլինգը բանակցություններ է վարում «քաղաքացիների» հետ նոր պայմանագրի շուրջ, սակայն չի բացառում այլ առաջնություն մեկնելու տարբերակը: Ռահիմի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում Ստերլինգը Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 23 հանդիպում՝ աչքի ընկնելով 11 գոլով և երկու գոլային փոխանցումներով:

Facebook Comments