Պաուլու Ֆոնսեկան «Ատալանտայից» կրած պարտությունից հետո(2-1) հայտարարել է, որ իր թիմը լավ խաղաց պաշտպանությունում, ինչպես նաև հավաստիացրել է, որ «Ռոման» կվերադառնա հաղթական ուղի:

«Խաղալ այստեղ հեշտ չէ, «Ատալանտան»
միշտ ստեղծում է բազմաթիվ վտանգավոր պահեր, բայց մենք լավ խաղացինք տակտիկապես պաշտպանությունում, այդ պատճառով չեմ կարող բացասական բան ասել թիմի մասին։

Վերջին երկու խաղերում անկյունայինից երեք գոլ բաց թողեցինք։ Կարող ենք շատ ավելի լավ հաղթահարել ստանդարտ խաղարկումները, ես վստահ եմ, որ մենք շուտով կվերադառնանք հաղթական ուղի:

«Ատալանտան» շատ բարդ մրցակից է: Մենք Առանց Կրիստանտեի և Դիավարայի էինք, ուստի միակ իրական տարբերակը Մանչինին էր դաշտի կենտրոնում: Մենք կարող ենք կրկին խաղալ այդ համակարգի հետ ապագայում, սակայն դա կախված է իրավիճակից և մրցակցից», — Պաուլու Ֆոնսեկիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Facebook Comments