Քրիստիան Վիերիի կարծիքով՝ Իտալիայի ազգային հավաքականն այժմ ոչ մեկին չի զիջում Եվրոպայում, հնարավոր է միայն Ֆրանսիայից:

«Ես վերջերս շփվել եմ Ռոբերտո Մանչինիի հետ և ասել եմ նրան, որ իր թիմի հետ կարող է համեմատվել միայն Ֆրանսիայի հավաքականը: 18 ամսվա ընթացքում Մանչինիի գլխավորությամբ թիմը փոխվել է անճանաչելիորեն։ Ես փորձում եմ բաց չթողնել հավաքականի ոչ մի հանդիպում, և տեսնում եմ, որ այժմ թիմում երիտասարդների և փորձի հիանալի խառնուրդ է։ Կարծում եմ ՝ Իտալիան կարող է և պետք է անի հնարավոր ամեն ինչ Եվրո-2020-ը հաղթելու համար», ասել է Քրիստիան Վիերին:

Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իտալիան կխաղա Թուրքիայի, Շվեյցարիայի և Ուելսի հետ: Բոլոր հանդիպումները տեղի կունենան Հռոմի Օլիմպիկո մարզադաշտում:

Facebook Comments