Ա Սերիայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում: Իրար հետ էին մրցում երկու չեմպիոնական հավակնորդներ` «Լացիոն» և «Ինտերը»: Հզոր տակտիկ մարզիչների բախում` Անտոնիո Կոնտեն ընդդեմ Սիմոնե Ինձագիի: Ի վերջո հաղթեց «Լացիոն»(2:1):

Ֆանտաստիկ հանդիպում ընթացավ, շատ լարված, արագ ֆուտբոլ էր ընթանում` կոշտ և կոպիտ պայքարով, իսկ վերջում լարվածությունը հասավ գագաթնակետին:

Նախ հաշիվը բացեց Էշլի Յանգը` օգտվելով տուգանային հրապարակի խառնաշփոթից: Երկրոդ խաղակեսում Չիրո Իմոբիլեն հավասարեցրեց հանդիպման հաշիվը, իսկ Միլինկովիչ-Սավիչը գեղեցիկ հարվածով դրեց հանդիպման վերջակետը: Չնայած «Ինտերը» պայքարեց մինչև վերջ, բայց այդպես էլ հաշիվը հավասարեցնել չկարողացավ: Կոնտեն արեց ամեն ինչ նույնիսկ տակտիկան փոխեց, որը միշտ չես հանդիպի, բայց «Լացիոն» այսօր ֆանտաստիկ էր, երեկոյի հերոսն էր, նրանք հասան իրենց ուզածին:

«Լացիոն» ֆանտաստիկ հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ, ուղղակի սա հրաշք է, նրանք շրջանցեցին «Ինտերին» և «Յուվենտուսից» ետ են մեկ միավորով:

Իրոք շատ դրամատիկ և թեժ առաջնություն է ընթանում: Այստեղ չես կարող միանշանակ ասել, թե ով կդառնա չեմպիոնը, բայց, որ համառ պայքար կգնա մինչև վերջ դա հաստատ է:

Այսպիսով Սերիա Ա 24-րդ տուրից հետո «Լացիոն» 56 միավորով 2-րդն է, իսկ «Ինտերը» 54միավորով նահանջեց երրորդ հորիզոնական:

Facebook Comments