Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է «Սելտայի» դեմ իսպանական Պրիմերայի 24-րդ տուրի հանդիպումը(2:2):

«Ես ինձ լավ էի զգում։ Գոհ եմ իմ ելույթից, բայց ոչ վերջնական արդյունքից։ Հուսով եմ՝ մենք ավելի լավ կգործենք հաջորդ հանդիպումներում։

Դեռ շատ տուրեր կան, «Ռեալը» կպայքարի մինչև վերջ։ Չեմ կարծում, որ մենք քիչ գոլեր ենք խփում։ Մենք պահեր ունեցանք, և արժանի էինք ավելի շատ գոլերի։ Կշարունակենք աշխատել, ցանկանում ենք միասին շատ խաղեր հաղթել», – բելգիացու խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Այս հանդիպումից հետո «Ռեալը» մեկ միավոր առաջ է «Բարսելոնային»:

Facebook Comments