«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը կարծում է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» բախտը բերել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:

«Գիտեինք, որ այսօր մեզ իսկական պայքար է սպասվում: Մենք խաղում էինք արտագնա խաղում, «Ատլետիկոյին» երկրպագում էր ամբողջ մարզադաշտը։ Ափսոս, մենք բաց թողեցինք արագ գոլ։ Դա նույնիսկ պահ չէր, մրցակցի բախտը պարզապես բերեց», – Վան Դեյկի խոսքը մեջբերում է «BT Sport»-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Մադրիդի «Ատլետիկոյին»: Այդ հանդիպման միակ գնդակը չորրորդ րոպեին խփեց Սաուլը:

Facebook Comments