«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լայպցիգի» նկատմամբ 1:0 հաշվով պարտությունը:

«Տղաներն արեցին այն ամենը, ինչ կարող էին։
«Լայպցիգը» զարմանալի թիմ է ցնցող տղաների հետ։ Մենք փորձեցինք անել ամեն ինչ մեր ուժերի սահմաններում: Շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար։ Այս դիմակայությունում ոչինչ որոշված չէ։ Մենք առաջին թիմը չենք, որը տանը պարտվեց 0 ։ 1 հաշվով։ Եղել են այնպիսի թիմեր, որոնք հետո անցել են, ինչու մենք էլ դա չանենք։
«Լայպցիգն» ավելի շատ ռեսուրսներ ուներ։ Ես փորձեցի օգտագործել Լուկաս Մոուրային և Բերգվեյնի իրար հետ առջևում: Եթե ցանկանում եք վերլուծել խաղը, ապա պետք է նայենք մեր իրավիճակին։ Մենք շատ բարդ իրավիճակում ենք: Ես շատ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով։ Ինչն է ինձ ամենից շատ անհանգստացնում, դա այն է, որ այս իրավիճակը կտևի մինչև մրցաշրջանի ավարտը։ Խոսելով «Լայպցիգի» հետ հաջորդ խաղի մասին՝ ես կարող եմ երաշխավորել, որ մենք կգնանք այնտեղ, որպեսզի ցույց տանք մեր առավելագույնը», — Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Լայպցիգ»- «Տոտենհեմ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին:

Facebook Comments