«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ անգլիական ակումբից:

«Դեռ ոչ մի բան ավարտված չէ: Ակումբը հավատում է, որ դա անարդար է, այնպես որ մենք պատրաստվում ենք բողոքարկել: Ես հավատում եմ ակումբին 100 տոկոսով և այն, ինչ նրանք անում են։ Նրանք ինձ բացատրեցին պատճառները։

Մենք զրուցեցինք։ Մենք պատրաստվում ենք պայքարել այնպես, ինչպես պայքարել ենք ամեն օր մինչև մրցաշրջանի ավարտը։

Կմնամ ակումբում, Եթե մեզ տեղափոխեն Լիգա 2: Իսկ ինչու՞ պետք է հեռանամ։ Ես ասել եմ, որ սիրում եմ այս ակումբը, ինձ ամեն ինչ դուր է գալիս, ես կմնամ ինչ էլ որ լինի», – Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Goal»-ը:

Հիշեցնենք, որ 2012-2016 թվականներին ակումբի կողմից հովանավորչական պայմանագրերից ստացած եկամուտների մասին տվյալների հիման վրա ՈւԵՖԱ-ն որակազրկել է «Մանչեսթեր Սիթիին» Եվրագավաթներից առաջիկա երկու մրցաշրջանների համար: Բրիտանական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ անգլիական ֆուտբոլի ղեկավարները կարող են լրացուցիչ պատժել «քաղաքացիներին», նրանցից խլել Անգլիայի 2014 թվականի չեմպիոնի տիտղոսը և ուղարկել Լիգա 2:

Facebook Comments