«Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ` Արամ Ոսկանյանը գլխավորեց ղազախական «Ատիրաուն»: 44-ամյա Հայ մասնագետի օգնականը կլինի Մանուկ Սարգսյանը, ում հետ միասին աշխատել են «Ուրարտույում»:

«Ատիրաուն» հանդես էր գալիս Ղազախական Պրեմիեր Լիգայում, բայց արդյունքում զբաղեցնելով նախավերջին տեղը դուրս մնաց բարձրագույն առաջնությունից:

Սա Արամ Ոսկանյանի առաջին փորձն է արտասահմանյան թիմերում: Արամ Ոսկանյանը այսօր միացել է իր նոր թիմին և առաջին մարզումն է անցկացրել:

Նշենք, որ նախկինում Արամ Ոսկանյանը մարզել է հայկական թիմերից` «Միկան», «Ուրարտուն»(նախկինում«Բանանցը») և «Ալաշկերտը»: Նաև մարզել է Հայաստանի մինչև 19-ի հավաքականը:

Facebook Comments