«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը ասել է իր կարծիքով աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստների անունները:

«Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Կիլիան Մբապեն, Պոլ Պոգբան և Էդեն Ազարը։ Բայց ես կցանկանայի փորձել խաղալ շատ խաղացողների հետ։ Օրինակ` Ռոմարիոյի: Ես խաղացել եմ Ռոնալդոյի հետ, բայց միայն նրա հրաժեշտի խաղում: Կցանկանայի խաղալ Զիդանի և Իբրահիմովիչի հետ», – Նեյմարի խոսքը մեջբերում է «Tuttomercatoweb»-ը։

Նեյմարի գործող պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի վերջը:

2019/20 մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է «ՊՍԺ»-ի 19 խաղի տարբեր մրցաշարերում: Բրազիլացի հարձակվողը դարձել է 16 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Facebook Comments