Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ` Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հայտնում է ՀՖՖ-ն:

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը:

Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին:

Դավիթ Յուրչենկոն մեծ փորձ ունի, որը կօգնի Հայաստանի հավաքականին և կփակի մեր ամենախոցելի դիրքերից մեկը: Ռոման Բերեզովսկիի հեռանալուց հետո այդպես էլ ոչ մեկ չկարողացավ փոխարինել նրան, ոչ Արսեն Բեգլարյանը, ոչ էլ Արամ Հայրապետյանը: Դավիթ Յուրչենկոն երկար ժամանակ չէր համաձայնվում խաղալ Հայաստանի հավաքականում տարբեր պատճառներով, բայց ասում են ավելի լավ է ուշ, քան երբեք:

Նշենք, որ Յուրչենկոն հանդես է եկել մի շարք նշանավոր թիմերում, որոնցից են` «Ուֆան», «Անժին», Մինսկի «Դինամոն», իսկ ներկայումս հանդես է գալիս Կարագանդայի «Շախտյորում»:

Facebook Comments