«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ինտերի» հետ կայանալիք հանդիպման մասին:

«Մենք պետք է կատարյալ ֆուտբոլ ցուցադրենք և հարձակվենք` իդեալական ընտրելով պահը։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես դիմակայել «Ինտերին»: Մենք գիտենք մրցակցի թույլ կողմերը և պատրաստ ենք այդ հանդիպմանը: Ինչպե՞ս կանգնեցնել Ռոմելու Լուկակույին և Լաուտարո Մարտինեսին, կփորձենք կտրել նրանց գնդակից և որսալ այն փոխանցումները, որոնք ուղղված կլինեն նրանց», – Ռանիերիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

«Սամպդորիան» 24 տուրից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 17-րդ տեղում է ՝ հավաքելով 23 միավոր։ «Ինտերը» 54 միավորով երրորդ տեղում է:

«Ինտեր»– «Սամպդորիա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին:

Facebook Comments