«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է անգլիական Պրեմիեր լիգայի աղյուսակի վերին հատվածում տիրող իրավիճակը, որի ընթացքում սպասվում է կատաղի պայքար Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար:

Պորտուգալացի անվանի մարզիչը կարծում է, որ իր նախկին ակումբը` «Չելսին», Անգլիայի առաջնության լավագույն 4-յակում հայտնվելու ավելի մեծ շանսեր ունի:

«Ներկայումս «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Շեֆիլդ Յունայթեդը», «Վուլվերհեմպտոնը» և «Էվերտոնը» 4-յակում տեղի համար պայքար են մղում:

Մենք հավակնություններ ունենք, բայց մենք մեկ, երկու, երեք միավոր հետ ենք մնում «Չելսիից», այնպես որ նրանք առավելություն ունեն բոլորիս նկատմամբ։ Դա ակնհայտ է։ Այո, նրանք փոքր առավելություն ունեն, բայց նրանք, այնուամենայնիվ, ունեն։

«Չելսին» այս պահին Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-4-ում հայտնվելու գլխավոր ֆավորիտն է՝ հաշվի առնելով, որ «Լեսթերը» մրցաշրջանի այս փուլում ունի 9 միավոր ավելի շատ», — Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Հիշեցնենք, որ «Չելսի»- «Տոտենհեմ» հանդիպումը կկայանա այսօր, ժամը`16:30-ին:

Facebook Comments