Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն հայտարարել է, որ ցանկանում է Արքայական ակումբում խաղալ «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի հետ:

«Ամեն օր շփվում եմ Նեյմարի հետ, նա պարզապես հիանալի ֆուտբոլիստ է։ Ցանկանու՞մ էր վերադառնալ «Բարսելոնա»: Դա ավելի լավ է հարցրեք նրան: Ես ցանկանում էի, որ նա տեղափոխվեր «Ռեալ»:
Մբապե՞ն, նրանք Նեյմարի հետ բացարձակապես տարբեր են», – Կազեմիրոյի խոսքը մեջբերում է «AS»-ը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Նեյմարը կարող էր վերադառնալ կատալոնական «Բարսելոնա» , սակայն կողմերը չկարողացան համաձայնեցնել գործարքի գումարը:

Facebook Comments