Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Լևանտեից»
կրած պարտությունը:

«Պարտությունը ինձ չի անհանգստացնում, նման բան պատահում է։ Մենք լավ պահեր ունեցանք այս մրցաշրջանում, այնպես որ թիմը իրավունք չունի պարզապես ձեռքերը իջեցնել մի քանի պարտությունների պատճառով: Մենք հիասթափված ենք, քանի որ պահեր ենք ստեղծել, բայց չենք կարողացել գոլ խփել։ Բայց հիմա մենք պետք է մտածենք հաջորդ շաբաթվա մասին, չէ որ այնտեղ ամեն ինչ կորոշվի», – Զիդանի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Առաջիկայում «Ռեալն» անցկացնելու է երկու մեծ հանդիպում՝ փետրվարի 26-ին
«Ռեալը» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Իսկ մարտի 1-ին կմրցի «Բարսելոնայի» հետ:

Facebook Comments