«The Sun»-ի տեղեկությունների համաձայն ՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կարող է հրաժարվել Ֆրանսիայի հավաքականի և «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեի ձեռք բերումից՝ Դորտմունդի «Բորուսիայում» հանդես եկող նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլլանդին գնելու համար:

Արքայական ակումբը դիտարկում է 19-ամյա հարձակվողի տրանսֆերի հնարավորությունն արդեն ամռանը: Հիշեցնենք, որ Հոլլանդն այս ձմռանը գերմանական ակումբ էր տեղափոխվել «Զալցբուրգից»՝ կնքելով 4,5 տարվա աշխատանքային պայմանագիր։

Գերմանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Էրլինգը մասնակցել է 6 հանդիպման՝ աչքի ընկնելով 9 գոլով և մեկ արդյունավետ փոխանցումով:

Facebook Comments