«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է առանց երկրպագուների խաղ անցկացնելու մասին՝ Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Ինտեր»-«Լուդոգորեց» պատասխան հանդիպումը տեղի կունենա առանց հանդիսատեսի: Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրի մի շարք հանդիպումներ չեղյալ են հայտարարվել Իտալիայում վիրուսի տարածման պատճառով:

«Կարծում եմ՝ առանց երկրպագուների խաղի ժամանակ ոչ մի գեղեցկություն չկա։ Ֆուտբոլը հանրության կարիքն ունի։ Զգալ մթնոլորտը աջակցության, դա առավել գեղեցիկ է: Իհարկե, մենք աջակցում ենք մարդկանց առողջության պահպանման համար ընդունված որոշումներին։ Հույս ունեմ, որ իրավիճակը շուտով կկարգավորվի», – Կոնտեի խոսքը մեջբերում Է «Sky Sport Italia»-ն։

«Լուդոգորեցի» հետ առաջին խաղում «Ինտերը» հաղթել է 2:0 հաշվով:

Facebook Comments