Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում կրած պարտության մասին(1:2):

«Ես դժգոհ եմ, որովհետև մենք լավ էինք խաղում, բայց 10 րոպե առաջ կարծես փոխվեցինք։ Արդյունքում մենք սխալներ ենք գործում, որոնց համար մեզ պատժում են:

Մենք պետք է պահպանեինք 90 րոպե կենտրոնացումը, հատկապես այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Սիթին» է։ Մենք գիտենք, որ սա դիմակայության միայն կեսն է։ Այժմ ամեն ինչ պարզ է, պետք է գնալ դեպի Մանչեսթեր և հաղթել այնտեղ»,- Զիդանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Facebook Comments