Վաղը արդեն վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային շրջանը: Թիմերը պատրաստվում են իրենց առաջիկա հանդիպումներին: Ոմանք ուսումնամարզական հավաք անցկացրեցին արտերկրում մրցելով` արտասահմանյան թմերի հետ և մեծ փորձ կուտակեցին: Գարնանային խաղաշրջանը խոստանում է թեժ և անզիջում պայքար: Պայքարը թևակոխում է վճռական փուլ: Չեմպիոնական պայքարը խոստանում է մեզ լարված և վճռորոշ հանդիպումներով, որոնք երկրպագուները կդարձնեն իսկական ֆուտբոլային տոն: Առաջնության չեմպիոնական մրցավազքում պայքարում են միանգամից 6թիմեր, որը աննախադեպ է հայկական ֆուտբոլում: Դրանք են` «Լոռին», ով անակնկալ հայտնվեց առաջին հորիզոնականում, գործող չեմպիոն`«Արարատ-Արմենիան», «Արարատը», «Ալաշկերտը», «Շիրակը և «Նոան»: Դե իսկ «Փյունիկը», «Ուրարտուն» և «Գանձասար-Կապանը» կպայքարեն պահպանելու տեղը բարձրագույն խմբում, բայց քանի որ «Երևանը» լուծարվեց ստացվում է, որ ոչ մեկը այս երեքից դուրս չի մնա առաջնությունից և խաղալու են միայն միավորների համար: Առաջիկա հանդիպումները:
«Շիրակ»- «Նոա»(29.02)

«Փյունիկ»- «Գանձասար-Կապան»(29.02)

«Արարատ»- «Արարատ-Արմենիա»(02.03)

«Ուրարտու»- «Լոռի»(02.03)

«Արարատ-Արմենիա»

Հայաստանի չեմպիոնը տրամաբանական է, որ առաջնությունը նորից հաղթելու գլխավոր ֆավորիտն է, ակնհայտ է, որ խաղամակարդակով, կազմով և ֆինանսապես բոլորից առաջ է: Այս տարի թիմը ավելի է ուժեղացել և կփորձի նորից դառնալ Հայաստանի չեմպիոն, նվաճել երկրի գավաթը և վերջապես իրականացնել հայ երկրպագուների ցանկությունը` Եվրոգավաթներից մեկի խմբային փուլ մտնել: Հայաստանի չեմպիոնը մի քանի հիանալի տրանսֆեր իրականացրեց Օտուբաջյոն, Գուֆրանը, Վակուլենկոն և Պիզզելին: Վերջինս ցավոք սրտի ավարտեց կարիերան վնասվածքի պատճառով:

«Լոռի»

Վանաձորը ներկայացնող «Լոռին» իսկական հրաշք գործեց: Այս թիմը շոկի ենթարկեց բոլորին: «Լոռին» օգտվելով թեժ պայքարից շրջանցեց բոլորին և հիմա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Լոռին» այս դադարի ժամանակը լուրջ տրանսֆերներ իրականացրեց, որոնցից են` Դիեգո Բարրիոսը, Սարգիս Շահինյանը, Վահագն Այվազյանը, Ագուստին Մազիերոն, Ջիանի Ռոդրիգեսը և այլն: «Լոռին» ավելին քան վտանգավոր է դարձել և իր իսպանացի մարզիչի գործոնն էլ մյուս կողմից լուրջ հայտ են ներկայացնում չեմպիոնության համար:

«Ալաշկերտ»

Խաշմանյանին փոխելով` Արմեն Ադամյանի հետ լուրջ փոփոխության ենթարկվեց թիմը, բայց ի զարմանս նրանք պայքարում են չեմպիոնության համար: «Ալաշկերտը» տիրացել է այս գավաթին և հաղթելու մեծ փորձ ունի: Եվ այս տարի նույնպես ամեն ինչ կանեն հաղթելու համար և եվրոգավաթում տեղը պահելու համար: «Ալաշկերտը» ուժեղ կազմ ունի, որը կարող է խաղերի ելքերը վճռել և հասնել դեպի չեմպիոնության:

«Արարատ»

Հայկական լեգենդար թիմը` ի ուրախություն բոլորիս վերջապես կարգավորվել է: Երկար ժամանակ լինելով անդունդում, սկսեց այս տարի զարմացնել և նույնիսկ առաջին տեղում էր բավականին երկար ժամանակ: Այս «Արարատ» չես համեմատի նախորդների հետ: Ավելի ուժեղ մարտունակ և նվիրված թիմ է դարձել, գիտի իր անելիքը և գրագետ ֆուտբոլ է թելադրում: Նրանց թերագնահատել չի կարելի: «Արարատը» ամենայն հավանականությամբ հանդես կգա Եվրոպայի առաջնություններում, որին երկար տարի սպասել էր թե ակումբը, թե երկրպագուները: Չնայած անկայուն վերջին խաղերին նոր մարզիչի գալով թիմը նորից կվերադառնա հաղթական ուղղի:

«Շիրակ»

Այս ակումբի մասին խոսելիս միայն կարելի է գովեստի խոսքեր շռայլել «Հայկական Վենգեր»` Վարդան Բիչախչյանի հասցեին: Նա ունենալով համեստ կազմ անում է անհնարինը: «Շիրակը» նրա շնորհիվ պայքարում է չեմպիոնության և եվրագավաթային տեղի համար: Ցուցադրելով ուժեղ և կարգապահ ֆուտբոլ հաղթում է ուժեղ թիմերի, ինչպիսիք են «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»: Այս թիմը հանելուկ է բոլորի համար և ունի բոլոր նախադրյալները պայքարելու չեմպիոնության համար: Կազմը հզորացնելով, ի դեմս` Ուրոշ Նենադովիչի «Շիրակը» լուրջ է պատրաստվել գարնան շրջանին և կարող է դեռ իր խաղով ցանկալի արդյունքների հասնել:

«Նոա»

Այս թիմը անցած մրցաշրջանում լինելով վերջնամասում, այս տարի զգամիորեն բարելավել է իր դիրքերը և իր ցուցադրած խաղով զարմացնում է: Թիմի անունը փոխեց և սկսեց ավելի լավ հանդես գալ այս մրցաշրջանում: Արագ, գրագետ և ուժեղ պայքար են ցուկց տալիս, վերջին խաղերում թիմը լավ արդյունքներ է ապահովել, բայց դեռևս 6-րդ հորիզոնականում է: Այս թիմը կարող է ավելին անել, մեծ պոտենցիալ ունի, դեռ աճելու տեղ ունի: Համոզված եմ կդառնա ավելի ուժեղ և միգուցե տեսնենք այս թիմին եվրոգավաթներում: Այս թիմը մեծ փորձ է հավաքում և կարծում եմ մյուս մրցաշրջանից ավելի լավ արդյունքների կհասնի:

Հայկական ֆուտբոլում արդեն իսկ նկատվում է որոշակի շարժ: Դեռևս այսքան ուժեղ պայքար չէր եղել չեմպիոնության համար, որը մեր առաջնությունը դարձնում է ավելի ուժեղ և դիտարժան: Չմոռանանք նաև Եվրոլիգաների մասնակցության և պատմություն կերտելու մասին: Հայկական ֆուտբոլի վերելքը անխուսափելի է:

Facebook Comments