«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտն առաջիկա հանդիպումներում չի օգնի իր թիմին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

Հիշեցնենք, որ Լապորտը վնասվածք էր ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում։ Այս մրցաշրջանի ընթացքում Էմերիկը ծնկի լուրջ վնասվածքի պատճառով բաց էր թողել հինգ ամիս։

«Լապորտը ծնկատակի ջլերի վնասվածք ունի։ Սովորաբար կանխատեսումը երեք շաբաթից մինչև մեկ ամիս է: Մենք փորձել ենք խուսափել դրանից, բայց ափսոս դա տեղի է ունեցել։ Երբ դու չորս կամ հինգ ամիս չես խաղում, իսկ հետո սկսում ես հանդես գալ բարդ խաղերում նման բան կարող է տեղի ունենալ», -Գվարդիոլայի խոսքը մեջբերում Է «Sky Sports»-ը:

Facebook Comments