Այսօր վերսկսվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Տեղի ունեցավ 16-րդ տուրի երկու հանդիպում:

Կրքերը թեժ էին Գյումրիի մայրաքաղաքային մարզադաշտում, որտեղ իրար հետ մրցեցին «Շիրակը» և «Նոան»: «Շիրակը» ոչ մի շանս չտվեց «Նոային» և 3անպատասխան գնդակ ուղղարկեց հյուրերի դարպասը:

Նախ առաջ մղեց տան տերերին Մորի Կոնեն, այնուհետև թիմի նորեկ` Ուրոշ Նենադովիչը կրկնապատկեց Գյումրեցիների առավելությունը, իսկ վերջակետը դրեց Մորի Կոնեն` դառնալով դուբլի հեղինակ:

Այս պահին «Շիրակը» գլխավորում է մրցաշսրային աղյուսակը` 28միավորով, իսկ «Նոան» մնաց 6-րդ հորիզոնականում:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Ավանի ակադեմիայում: Իրար հետ մրցեցին Ռոման Բերեզովսկու գլխավորած «Փյունիկը» և Հայաշատ «Գանձասար-Կապանը»:

Հանդիպումը ընթացավ վիճելի դրվագներով և կռիվներով, որն ոչ այդքան գեղեցիկ էր, համենայն դեպս ավելի ինտրիգային էր, քան բուն խաղը:

Նախ առաջինը հաջողության հասավ «Փյունիկը»: Կասկածելի իրավիճակում «Գանձասար-Կապանի» դարպասը 11մ. հարված նշանակվեց և դաշտից հեռացվեց` Մենսան: Արա Օզբիլիսը մոտեցավ և հստակ իրացրեց հարվածը: Այնուհետև իր մասին հիշեցրեց Կառլեն Մկրտչյանը և ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ:

Կարմիր քարտը իրոք խառնեց «Կապանցիների» խաղաքարտերը, կարելի է ասել սպանեց խաղը: «Գանձասար-Կապանը» բացի աննպատակ հարվածներից ոչ մի բանով աչքի չնկավ: Ընդհամուր առմամբ 2-րդ կեսում պայքարը շատ էր, պահերը` քիչ: «Փյունիկը» բավարարվեց 2խփած գոլերով և հաղթանակ տարավ:

Այսպիսով «Փյունինը» ավելի մոտեցավ 6-նյակին, իսկ «Գանձասար-Կապանը» վերջին հորիզոնականում է:

Facebook Comments