«Լոռի» ՖԱ-ն տեղեկացնում է, որ թիմ է տեղափոխվել հայ հարձակվող Միհրան Մանասյանը։

Մանասյանը հանդես է եկել Երևանի «Փյունիկում», «Ուլիսում», «Ալաշկերտում» և «Գանձասար-Կապանում»։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցել է 171 խաղի, դարձել 76 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։

Մանասյանը Հայաստանի ութակի չեմպիոն է, մեկական անգամ նվաճել է գավաթը և սուպեր գավաթը, 3 անգամ դարձել է Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու։

31-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրն ակտիվ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Facebook Comments