Այսօր մեկնարկեց Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 16-րդ տուրի վերջին հանդիպումները:

Նախ Ավանի Ակադեմիայում իրար հետ մրցեցին «Արարատը» և գործող չենպիոն` «Արարատ-Արմենիան»: Անչափ լարված և հետաքրքիր հանդիպում ստացվեց, որտեղ թիմերի կարգը իրենը ասեց: Վարդան Մինասյանի սաները 3անպատասխան գնդակ ուղղարկեցին մրցակցի դարպասը:

Նախ Օտուբանջոն դարձավ գոլի հեղինակ: Քիչ անց արդեն դարձավ դուբլի հեղինակ, իսկ հանդիպման վերջնամասում Արմեն Համբարձումյանը գոլի հեղինակ դառնալով դրեց հանդիպման վերջակետը` 3:0 և «Արարատ-Արմենիան» տպավորիչ հաղթանակ տարավ:

Այս հաղթանսկից հետո «Արարատ-Արմենիան» 30միավորով վերադարձավ առաջին հորիզոնական, իսկ «Արարատը» նահանջեց 5-րդ հորիզոնական:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ «Ուրարտույի» մարզադաշտում, որտեղ տեղի «Ուրարտուի» հյուրն էր` Վանաձորի «Լոռին»: Կամպանյայի գլխավորած թիմը չկարողացավ ոչինչ անել և պարտվեց «Ուրարտուին»: Սա Ալեքսանդր Գրիգորյանի առաջին հաղթանակն էր «Ուրարտույի» ղեկին:
Գոլերը հեղինակեցին` Եվգենի Կոբզարը և Պադերինը:

Այս հանդիպման արդյունքում «Ուրարտուն» հավաքելով 20միավոր` 8-րդ հորիզոնականում է, իսկ «Լոռին» «Շիրակի» հետ կիսում է 3-4-րդ հորիզոնականները:

Facebook Comments