«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է կատալոնյան թիմի հետ իր ներկայիս պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։

« Մենք որոշ ժամանակ առաջ արդեն սկսել ենք նոր պայմանագրի քննարկումները։

Չեմ ցանկանում առանց գիտակցելու անել այդ քայլը։ Եթե խաղային որակներս այլևս առաջվանը չլինի, ապա ես չեմ ցանկանա, որ գործի իմ ներկայիս պայմանագիրը։

Ես մտադիր եմ շարունակ մասնակցել հանդիպումների, քանի դեռ ֆիզիկապես առողջ եմ զգում։ Իհարկե, ցանկանում եմ մինչև կարիերայիս ավարտը մնալ «Բարսելոնայի» կազմում»,- Metro FM 95.1-ը փոխանցում է Մեսսիի խոսքերը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here