«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաղթանակից հետո(3-0) խոսել է հանդիպման մասին:

«Երկու մասին կբաժանեմ խաղը, առաջին և երկրորդ խաղակես: Երևի մի քիչ երկրորդ խաղակեսին մեր վրա ազդեց հաշիվը: Առաջին խաղակեսը մեզ բավարարեց լռիվ, թե տակտիկապես, թե մնացած առումներով ճիշտ էին խաղում: Արագ գոլի գործոնը իհարկե օգնեց, բոլոր թիմերը ուզում են արագ գոլ խփել: Մենք հրահանգ էինք տվել ինչքան հնարավոր է բարձր պրեսինգ իրականացնել: Եվ ստացվեց ինձ թվում է:

Երեք նորեկներն էլ մեր թիմը ուժեղացրել են, ճիշտ է Գուֆրանին դեռ ժամանակ է պետք, գիտեք նա 6ամիս չի խաղացել, բայց որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է դա երևում է: Երեքն էլ մեր թիմը ուժեղացրել են: Ցացոք սրտի Վակուլենկոն չխաղաց, որովհետև վատառողջ էր, բայց երեքն էլ որակապես շատ լավ ֆուտբոլիստներ են: Մի քիչ իրենց ադապտացիա է պետք, թե մեր թիմին, թե մեր առաջնությանը:

Գոռ Մալաքյանը տարբերակներ ուներ կարիերան դրսում շարունակելու, բայց նա նախընտրեց մնալ և օգնել թիմին, մինչև մայիս նա թիմի հետ կլինի:

Պիզզելին այնպիսի ֆուտբոլիստ է, որ յուրաքանչյուր մարզիչ կուզենար իր թիմում ունենալ նման ֆուտբոլիստի, բայց ունենք այն ինչ ունենք և մենք կարողացանք արագ ելքը գտնել ու եթե նկատել եք մենք սխեման ենք փոխել: Ունենք մեկ դիրքի վրա երկու ֆուտբոլիստներ, որոնք ցանկացած պահի մեկը մյուսին փոխում են ու հուսով եմ դրանից մեր խաղի որակը չի ընկնի:

6-7թիմ մեծ հավակնություններ ունեն չեմպիոնության համար, ինձ թվում է դիտարժան առաջնություն է տեղի ունենալու երկրորդ շրջանում»,-ասել է Վարդան Մինասյանը:

Facebook Comments