«Վուլվերհեմպտոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը գրավել է Մադրիդի «Ատլետիկոյի» ուշադրությունը, հաղորդում է «A bola»-ն:

Մեքսիկացու համար դա կլինի երկրորդ տեղափոխությունը իսպանական գրանդի ճամբար: Հարձակվողը Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է եկել 2014/15 մրցաշրջանում՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ 28 խաղում։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաուլ Խիմենեսն անցկացրել է 42 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 22 գոլով և 10 արդյունավետ փոխանցումներով:

Հիշեցնենք, որ մեքսիկացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է նաև
«Մանչեսթեր Յունայթեդը»:

Facebook Comments