Զիդանը կարող է հեռացվել Մադրիդի
«Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից այս մրցաշրջանի վերջում, հաղորդում է «The Independent»-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Զիդանի վրա ճնշումն աճում է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի` «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղում (1:2) տնային ֆիասկոյի պատճառով: Հաղորդվում է նաև հանդերձարանում լարված հարաբերությունների մասին։

Զիդանի փոխարեն «Ռեալի» սեփականատերերը մտադիր են հրավիրել Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին: Այս պահին 48-ամյա մարզիչը Լոնդոնի «Տոտենհեմից» հեռանալուց հետո գտնվում է առանց աշխատանքի:

Զիդանի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022թ-ը:

Facebook Comments