«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը կարիերան անգլիական Պրեմիեր լիգայում շարունակելու տարբերակ ունի, հաղորդում է
«Calciomercato»-ն:

25-ամյա սլովակ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է
«Մանչեսթեր Սիթին» Մանչեսթերցիները Շկրինյարին տեսնում են պաշտպանության հիմնական խաղացողին առաջիկա մի քանի տարիների ընթացքում և պատրաստվում են փորձել ձեռք բերել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Սպասվում է, որ տրանսֆերի գումարը կկազմի 85 միլիոն եվրոյից ոչ պակաս: Շկրինյարի գործող աշխատանքային պայմանագիրը «ներաձուրիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը Ա Սերիայում անցկացրել է 23 հանդիպում և դարձել գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments