Այսօր կայացավ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 17-րդ տուրի հերթական երկու հանդիպումները:
Ավանի Ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպումներից մեկը: Անչափ թեժ մթնոլորտում իրար հետ մրցեցին` «Արարատ-Արմենիան» և «Շիրակը»: Բավականին կոշտ և կոպիտ հանդիպում ընթացավ, որը խաղավարտին հասավ իր էմոցիաների գագաթնակետին: Լարվածություն, պայքար, կռիվ յուրաքանչյուր մետրի համար, ագրեսիա և իհարկե երկրպագուների գործոնը, որոնք մթնոլորտը ավելի էին թեժացնում: Արդյունքում անչափ դժվարին խաղում գործող չեմպւոնը նվազագույն(1:0) հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»: Եվ գրանցեց իր առաջին հաղթանակը Գյումրեցիների նկատմամբ: Չնայած, որ մեկ գոլ խփվեց այս հանդիպումը ամենալարված և հետաքրքիրներից էր այս առաջնության: Համառության հաշվին «Արարատ-Արմենիան» կարողացավ գոլ խփել: Աշխատեց Վարդան Մինասյանի փոխարինումը: Զաքարյա Սանոգոյի փոխանցումից հետո հաղթական գոլը հեղինակեց` Նարսինգը:

Գոլից հետո «Արարատ-Արմենիան» նահանջեց և նախաձեռնությունը զիջեց «Շիրակին»: Խաղավարտին լարվածությունը հասավ գագաթնակետին: «Շիրակը» ուներ պահեր, բայգ օգտագործել այդպես էլ չկարողավ, շնորհիվ «Արարատ-Արմենիայի» պաշտպանության անձնուրաց խաղին և հատկապես` Սերգեյ Վակուլենկոյի շնորհիվ:

Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում, իսկ «Շիրակը» դեռևս 3-րդ հորիզոնականում է հանգրվանել:


Բավականին հետաքրքիր խաղ տեղի ունեցավ «Նաիրի» մարզադաշտում: Իրար հետ մրցեցին կարելի է ասել սկզբունքային մրցակիցներ: Պայքար լավագույն 6-նյակում հայտնվելու և չեմպիոնական պայքարին միանալու համար: Գոլառատ հանդիպում ստացվեց արդյունքում հաղթեց «Նոան», ով այս մրցաշրջանում շատ հաջող է հանդես գալիս: «Նոան» բնավորություն ցույց տվեց և հաղթեց երբեմնի ամենատիտղոսակիր հայկական թիմին: Աևդյունքում «Նոան» պայքարը կշարունակի լավագույն 6-նյակի հետ:

Դե իսկ «Երևանը» տեխնիկական պարտություն կրեց, իսկ «Ուրարտուն» վաստակեց 3միավոր:

Facebook Comments