Այսօր «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին»(1:0): Վարդան Մինասյանը հետխաղյա մամուլի ասուլիսին կիսվել է տպավորություններով:

«Ինձ թվում է հավասար թիմերի հանդիպում էր, որովհետև խաղի որոշակի հատվածում մի քիչ «Շիրակը» առավելություն ուներ, երկրորդ խաղակեսում մենք առավելություն ունեինք, ուղղակի մենք մեր պահը կարողացանք օգտագործել, չնայած դրանից հետո էլի պահեր ունեինք, «Շիրակն» էլ ուներ: Հավասար հանդիպում էր:
Այս թիմը ի տարբերություն «Արարատի» ավելի կազմակերպված էր, չնայած «Արարատին» երկու գոլն ավելի շուտ ստացվեց, դրա հանար նրանց խաղի բալանսը կորավ: Ինչ վերաբերվում է մեր ուժեղ, թույլ կողմերին մի բան կարող եմ ասել, մենք դեռ մեր խաղը չենք խաղում: Դրվագներով էինք խաղում, երբեմն, ստացվում էր, երբեմն ոչ: Հուսով եմ հետագայում ավելի լավ կլինի: Պետք աշխատենք: Շատ լավ է, որ հաղթել ենք, բնավորություն ենք ցույց տվել, բայց մեբք գիտենք, որ աշխատելու շատ տեղ կա: Հովհաննես Հարությունյանը հավաքների ժամանակ ավելի լավ տեսք ուներ, այսօր մի քիչ ծանրություն կար իր շարժումների մեջ և թե ինչի էինք իրեն այնտեղ դրել և ոչ թե Գոռ Մալաքյանին կապված է հակառակորդի հետ: Վակուլենկո-Մենեզես զույգը ինձ թվում է լավ հանդիպում անցկացրեց, որովհետև մանավանդ վերջին ճնշումը մեծ էր մեր վրա, բայց իրենք կարողացան լավ խաղալ»,- ասել է Վարդան Մինասյանը:

Այս հաղթանակից հետո Վարդան Մինասյանի թիմը վստահորեն գլխավորում է բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը:

Facebook Comments