Հայաստանի առաջնության 17-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Գյումրիի մայրաքաղաքային մարզադաշտում: Միմյանց հետ մրցեցին չեմպիոնական հավակնորդներից` «Արարատը» և «Լոռին»: Չնայած խաղի կարևորությանը գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի 0-0հաշիվը:


Գոլեր այդպես էլ չեղան, բայց խաղում գրանցվեց երկու կարմիր քարտ: Նախ «Արարատից» պատժվեց` Թոմաս Ֆիբելը, իսկ «Լոռիից» երկրորդ դեղին ստացավ և հեռացվեց խաղադաշտից` Արթուր Ավագյանը: Այսպիսով ոչ ոքի, որն ոչ մեկին էր ձեռնտու, ոչ մյուսին:

«Լոռին» վաստակելով 29 միավոր 3-րդ հորիզոնականում է, իսկ «Արարատը» վաստակելով 28 միավոր նահանջեց 5-րդ հորիզոնական:

Facebook Comments