Անգլիայի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը:
Իրար հետ մրցեցին «Մանչեսթերյան» երկու գիգանտները` «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Դերբի, որն միշտ արտասովոր է եղել իր պայքարով, դրամատիկ սցենարներով և գոլառատ, գեղեցիկ հանդիպումներով: Հերթական անգամ Սուլշերը նոկդաունի ենթարկեց Պեպ Գվարդիոլային` արդեն 3-րդ անգամ այս մրցաշրջանում: «Մանչեսթեր Յունայթեդը» Բրունո Ֆերնանդեշի հետ ուղղակի կործանիչ մեքենա է դարձել և հաղթելով իր մրցակիցներին շարժվում է առաջ դեպի Չեմպիոնների Լիգա:

Այս հանդիպմանը արձանագրվեց երկու գոլ, որն ապահովեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը:Նախ Բրունոյի ֆանտաատիկ փոխանցումից հետո Մարսիալը հաշիվը բացեց, այնուհետև օգտվելով Էդերսոնի կոպիտ սխալից` Մակտոմինայը գեղեցիկ հեռահար հարվածով գրավեց դարպասը` վերջ դնելով այս հանդիպման ինտրիգին և հաղթանակ պարգևելով Մանկունյացիներին:

Ուրախ էր Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ցնծում էր «Օլդ Թրաֆֆորդը» և կարևորն էլ հենց դա է:

«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակելով 45 միավոր շարունակում է պայքարը Չեմպիոնների Լիգայում տեղի համար, իսկ «Մանչեսթեր Սիթին» 57միավորով մնում է 2-րդ հորիզոնականում:

Facebook Comments