Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Բետիսի» դեմ Պրիմերայի 27-րդ տուրի խաղում մադրիդցիների կրած պարտությունը 1:2 հաշվով:

«Սարսափելի խաղ էր ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ խաղակեսում։ «Ռեալը» մեծ քանակությամբ սխալներ թույլ տվեց, Մենք չարդարացված շատ կորուստներ ունեցանք։ Մեր թիմը չուներ էներգիա, ագրեսիա, վերահսկողություն։ Սա վատագույն խաղն էր այս մրցաշրջանում, դա տեղի է ունենում, բոլորի մոտ վատ օրեր են լինում։ Ես պատասխանատու եմ այս ձախողման համար:
«Ռեալը» կշարունակի պայքարել չեմպիոնական տիտղոսի համար, սակայն այսօր ոչինչ չենք արել հաղթանակի համար», – Զիդանի խոսքը մեջբերում է «AS»-ը։

27 տուրից հետո «Ռեալը» երկրորդ տեղում է ՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 2 միավորով:

Facebook Comments