Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» 0:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում: Այս պարտությունը «քաղաքացիների» համար այս մրցաշրջանում 7-րդն էր առաջնությունում: Ավելի վաղ Պեպ Գվարդիոլան մարզչական կարիերայում երբեք այսքան խաղ չի պարտվել առաջնությունում:

«Բարսելոնայում» և «Բավարիայում» իսպանացի մասնագետի վատագույն ցուցանիշը հինգ պարտություն է մեկ մրցաշրջանի ընթացքում: Գվարդիոլայի կարիերայի երկրորդ վատագույն արդյունքը նույնպես ցույց տվեց Անգլիայում` «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին մրցաշրջանում, երբ պարտվեց վեց հանդիպում։

Պեպի հակառեկորդը կարող է ավելանալ, քանի որ դեռ առջևում 10 հանդիպում պետք է անցկացնել ԱՊԼ-ում։ Դրանցից երկուսում
«Մանչեսթեր Սիթին» կմրցի առաջին քառյակի թիմերից՝ «Լիվերպուլի» և «Չելսիի» հետ:

Facebook Comments