Կարագանդայի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Գրոզնին պատմել է, թե ինչու՞ թիմի նորեկ, դարպասապահ Դավիդ Յուրչենկոն չի մասնակցել «Տոբոլի» դեմ առաջին տուրի խաղին(1-3):

«Ցավոք, չկարողացավ մասնակցել խաղին մեր հիմնական դարպասապահ` Յուրչենկոն։ Մոտ ժամանակներս նա հետազոտություն կանցնի, տեսնենք ինչ իրավիճակ է», – մարզիչի խոսքը մեջբերում է «Goal. COM»-ը։

Հիշեցնենք, որ 33-ամյա դարպասապահը Հայաստանի հավաքականին պետք է միանար Մարտին, որպեսզի նախապատրաստվեր Ուզբեկստանի և Ղազախստանի հետ ընկերական հանդիպումներին:

Դավիդ Յուրչենկոն այս ձմռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ղազախական ակումբ։ Նրան նախկինում մի քանի անգամ հրավիրել էին Հայաստանի հավաքական, սակայն նա չէր միացել ազգային թիմին:

Facebook Comments