Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ` Խոակին Կապարոսը մեկնաբանել է իր նշանակումը:

«Հետաքրքիր առաջարկ ստացա ՀՖՖ տեխնիկական տնօրեն` Խինես Մելենդեսից։ Ես որոշեցի գլխավորել Հայաստանի հավաքականը։

Դա բարդ որոշում էր, բայց ես ընդունեցի այն, քանի որ ես այրվում եմ իմ աշխատանքն անելու ցանկությունից:

Երբ առաջարկ ստացա, առաջին հերթին այդ մասին հայտնեցի «Սևիլիայի» ղեկավարությանը, և նրանք ազատ արձակեցին ինձ»,-ասել է Խոակինը:


Նշենք, որ մեր նորանշանակ գլխավոր մարզիչը աշխատել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են` «Սևիլիան», «Ատլետիկը» և «Դեպորտիվոն»:

«Սևիլիայի» հետ վաղ ժամանակներում դարձել է սեգունդայի հաղթող: «Ատլետիկի» հետ էլ հասել է Իսպանիայի գավաթի եզրափակիչ և սուպերգավաթին է մասնակցել, որտեղ երկու անգամ պարտվել է «Բարսելոնային»: Բացահայտել է Ալվեսին, Ռեյեսին և Ռամոսին:

Հաջողություն ենք մաղթում Խոակինին Հայաստանի ազգային հավաքականում և հույս ունենք, որ նա բազում հաջողությունների կհասնի մեր հավաքականի ղեկին:

Facebook Comments